Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Մարուքյան, ասեք՝ ինչո՞ւ և որտե՞ղ են փոխվել խաղի կանոնները․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Պարոն Մարուքյան, ասեք՝ ինչո՞ւ և որտե՞ղ են փոխվել խաղի կանոնները․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Քաղաքականություն
13:45, 01 апрель 2021
ԱԺ-ն այսօր հրավիրել է արտահերթ նիստ` օրակարգում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը` առաջին և երկրորդ ընթերցմամբ: 
Նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ անկախ պատգամավորներ  Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, “Իմ քայլը” խմբակցությունից Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանը:
 
Ալեն Սիմոնյանը, մտքերի փոխանակության ընթացքում խոսելով մարզային ներկայացվածության իր գործընկերների մտահոգության մասին, ասաց, որ չի կարծում, թե ռեյտինգայինը մարզային ներկայացվածություն է ենթադրում, որովհետև ժամանակի ընթացքում ձևավորված մարզային բդեշխները չեն կարող լինել մարզային ներկայացուցիչներ։ Նրանք ստեղծված են եղել այդ մարզերից ձայներ բերելու համար։ Սիմոնյանը մեջբերում արեց Էդմոն Մարուքյանի նախկին ելույթներից․ «Ես առաջիններից եմ եղել, որ բարձրաձայնել եմ, որ ռեյտինգայինը դա վատ ընտրակարգ է, չի արտացոլելու քաղաքական ներկապնակը։ Մենք հիմա ամեն ինչ անելու ենք, որպեսզի ռեյտինգայինը դուրս մղվի ընտրական օրենսգրքից և մնա համամասնական համակարգը, այսինքն բրենդերի, գաղափարների պայքար լինի։ Ցայգ հեռուստաընկերություն, մայիսի 18, 2018 թվական», - մեջբերեց Սիմոնյանը և խնդրեց Մարուքյանին, անդրադառնալ այս ելույթին և մանրամասնի, թե խաղի կանոնները ինչու՞ են փոխվել։