Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրենց այս խորհրդարան բերած թիմին լքողները հիմա խոսում են համախմբման մասին․ Արփի Դավոյան

Իրենց այս խորհրդարան բերած թիմին լքողները հիմա խոսում են համախմբման մասին․ Արփի Դավոյան
Քաղաքականություն
13:54, 01 апрель 2021
 Էական է թե ով կլինի այս խորհրդարանում: Այս խորհրդարանում պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր ցանկացած պարագայում հավատարիմ մնան այն գաղափարներին, որոնց համար եկել են այս դահլիճ, այս շենք և զբաղվում են օրինաստեղծ գործունեությամբ , ոչ թե ըստ հարմար պահի լքում են այդ թիմը և գնում ուրիշ մարդկանց շահերը պաշտպանելու: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն անդրադառնալով պատգամավոր Գոռ Գևորգյանի այն խոսքին, որ էական չէ թե ով կլինի այս խորհրդարանում:
Նա հույս հայտնեց, որ ընտրություններից հետո ԱԺ այս դահլիճ չեն գա անձնական շահեր պաշտպանող անձինք, որոնք հետո կլքեն իրենց թիմը իրենց անձնական շահերից ելնելով:
 
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր` ապրիլի 1-ին հրավիրել է արտահերթ նիստ` օրակարգում է “Ընտրական օրենսգիրք” սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը` առաջին և երկրորդ ընթերցմամբ: