Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանը և Սիրիայի նորանշանակ դեսպանը քննարկել են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման հարցեր

Վահան Քերոբյանը և Սիրիայի նորանշանակ դեսպանը քննարկել են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման հարցեր
Քաղաքականություն
20:17, 18 июль 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին։ 


Քննարկվել են մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում երկկողմ համագործակցության և գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։


Առանձին անդրադարձ է կատարվել հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու անցկացմանը։