Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը դադարեցնում է իր աշխատանքային գործունեությունը

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը դադարեցնում է իր աշխատանքային գործունեությունը
Քաղաքականություն
21:27, 18 июль 2022
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը դադարեցնում է իր աշխատանքային գործունեությունը: 


«Հարգելի՛ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ,

21.07.2022 թվականից դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը: 
Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել շուրջ 4 տարի իմ ներդրումն ունենալ ի շահ և ի բարօրություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ծավալվող աշխատանքներին:

Պաշտոնավարմանս առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ, փորձել անել հնարավորինս առավելագույնը, ինչ խոսք՝ անելիքներ դեռ շատ կան:

Շնորհակալ եմ իմ աշխատակազմին, իմ քաղաքական թիմին, համագործակցած բոլոր գործընկերներիս և բոլոր նրանց՝ ովքեր վստահել, հավատացել են ինձ և սատարել՝ իմ ձեռնարկած ծրագրերի իրականացմանը»: