Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում․ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում․ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Քաղաքականություն
11:10, 19 июль 2022
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը Թբիլիսիում։ Սա կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում։ ԵՄ-ն լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Խնդրի կարգավորմանն ու հաշտեցմանը կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Նախարարները քննարկել էն այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել էր հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։

Արձանագրվել էր շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը: