Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովն ու Բայրամովն անդրադարձել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Լավրովն ու Բայրամովն անդրադարձել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
Քաղաքականություն
22:28, 20 июль 2022
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նախարարները, երկկողմ օրակարգի քննարկումից զատ, նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաների, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Ընդգծվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթներին խստորեն հավատարիմ մնալով` համապատասխան աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: