Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքը համալրվել է ՀՅԴ-ական պատգամավորով

«Հայաստան» դաշինքը համալրվել է ՀՅԴ-ական պատգամավորով
Քաղաքականություն
13:17, 21 июль 2022
«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի մանդատը վայր դնելուց հետո ԱԺ «մուտքի իրավունքը» փոխանցվել է ցուցակի հաջորդ համարին՝ ՀՅԴ-ական Արգիշտի Գեւորգյանին, կուսակցական պատկանելիությունը՝ ՀՅԴ։ Դատելով ԱԺ կայքից՝ Գեւորգյանը օրերս ստանձնել է մանդատը, նրա անունը ներառված է «Հայաստան» դաշինքի պատգամավորների ցանկում։  

30-ամյա Ա․ Գեւորգյանը ճարտարագիտության մագիստրոսի աստիճան ունի, 2014 թ.-ից աշխատում է «Խարբերտ ՇԻՆ» ՍՊԸ-ում որպես անվտանգության ճարտարագետ, իսկ 2016 թ.-ից որպես գլխավոր ճարտարագետ: 2020-ից հիմնադրել է «ԱՐԱՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն և հանդիսանում է ընկերության տնօրենը: Ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանական Բանակում: Պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ է, ՀՅԴ վաշտերի կազմում մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին:

Վերջինս նաեւ ընդդեմ գործղ իշխանության կազմակերպված բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից է եղել։