Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում կայացել է ՀՀ և ՌԴ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը

Երևանում կայացել է ՀՀ և ՌԴ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը
Քաղաքականություն
19:30, 01 апрель 2021
Այսօր Երևանում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի և փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող հարցերին: