Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը
Քաղաքականություն
17:56, 22 июль 2022
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում ընդունել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և արձանագրվել մի շարք ուղղություններով Հայաստանի առաջատար արդյունքները Արևելյան գործընկերության երկրների շարքում։

Անդրադարձ է կատարվել խորհրդարանական աշխատանքների ընթացքին և նշվել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ժողովուրդը հաստատել է իր աներկբա իշխանությունը։

Արձանագրվել է, որ իշխող մեծամասնությունը հանձնառու է ամրապնդելու և զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում՝ ունենալով քաղաքացիների ամուր աջակցությունը։