Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Ռուբինյանը Դեյվիդ Մքալիսթերին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ

Ռուբեն Ռուբինյանը Դեյվիդ Մքալիսթերին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ
Քաղաքականություն
20:20, 22 июль 2022
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 22-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, բարձրաձայնել հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահի խոսքով` ադրբեջանական կողմի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հայտարարությունները խաթարում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:

Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: