Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար. Այվազյանն ու Մերեդովը շեշտել են համագործակցության ուղղությունները

Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար. Այվազյանն ու Մերեդովը շեշտել են համագործակցության ուղղությունները
Քաղաքականություն
19:51, 01 апрель 2021
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 1-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ:

«Արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվեց փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների ամրապնդմանը և առկա ներուժի բացահայտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու վերջիններիս կանոնավոր բնույթ հաղորդելու պատրաստակամությունը:

Որպես համագործակցության գերակա ուղղություններ՝ շեշտվեցին առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար ոլորտները:
Կողմերը բարձր գնահատեցին միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ԱՊՀ օրակարգային հարցերի շուրջ:

Հանդիպմանն արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հրատապ հարցեր: Ընդգծվեց երկու ժողովուրդների համար կարևոր նշանակություն ունեցող պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանումը»: