Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» խմբակցությունը չի քննարկել մանդատները վայր դնելու հարց, մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում․ Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցությունը չի քննարկել մանդատները վայր դնելու հարց, մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում․ Սեյրան Օհանյան
Քաղաքականություն
14:32, 02 август 2022
Իրականությանը չեն համապատասխանում «Հայաստան» խմբակցության կողմից մանդատները վայր դնելու մասին մամուլի հրապարակումները, մենք այդպիսի հարց չենք քննարկել։ Այդ օրակարգի մասին մեր տեղեկությունները մշտապես հրապարակային ասում ենք։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան այսօր ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

Նշենք, որ այսօր մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները պատրաստվում են մանդատները վայր դնել և իրենց ընտրական ցուցակի բոլոր անդամներից ստորագրություն են հավաքում, որպեսզի նրանք ևս չվերցնեն մանդատները։