Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայի ու Վաշինգտոնի դիվանագիտական հարաբերությունները կարող են խզվել, եթե Ռուսաստանը «ահաբեկչության հովանավոր» ճանաչվի. Զախարովա

Մոսկվայի ու Վաշինգտոնի դիվանագիտական հարաբերությունները կարող են խզվել, եթե Ռուսաստանը «ահաբեկչության հովանավոր» ճանաչվի. Զախարովա
Քաղաքականություն / Աշխարհ
22:05, 02 август 2022
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի. եթե Վաշինգտոնում որոշեն խզել դիվանագիտական հարաբերությունները, Մոսկվան դրան կդիմանա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատում Ռուսաստանին «ահաբեկչության հովանավոր» ճանաչելու նախաձեռնությունը։
«Վաշինգտոնում պետք է իմանան, որ մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման: Եվ եթե ԱՄՆ-ը որոշի լիակատար դադարեցնել Մոսկվայի հետ փոխգործակցությունը, մենք կդիմանանք դրան»,- ասել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ նման քայլի տրամաբանական հետևանքը կարող է դառնալ դիվանագիտական հարաբերությունների խզումը, որով, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի, Վաշինգտոնը վերջնականապես կհատի անդառնալի կետը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: