Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի ՊՆ-ն՝ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին․ հայկական կողմից 2 զոհի և 14 վիրավորի մասին խոսք չկա

Ռուսաստանի ՊՆ-ն՝ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին․ հայկական կողմից 2 զոհի և 14 վիրավորի մասին խոսք չկա
Քաղաքականություն
21:05, 03 август 2022
Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում․ այս հայտարարությունը տարածել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը սրվել է։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սարիբաբայի բարձունքի շրջանում (Եղցահող. խմբ) խախտվել է հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար»,–ասված է հաղորդագրությունում։