Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Ռուսաստանը միջոցներ չձեռնարկի արցախահայությանը պաշտպանելու համար, ապա Հայաստանն այլևս որևէ մոտիվացիա չի ունենալու Կրեմլին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին «ցտեսություն» չասելու համար․ Դանիել Իոաննիսյան

Եթե Ռուսաստանը միջոցներ չձեռնարկի արցախահայությանը պաշտպանելու համար, ապա Հայաստանն այլևս որևէ մոտիվացիա չի ունենալու Կրեմլին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին «ցտեսություն» չասելու համար․ Դանիել Իոաննիսյան
Քաղաքականություն
21:21, 03 август 2022
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 

«Եթե Ռուսաստանը միջոցներ չձեռնարկի Արցախի հայությանը պաշտպանելու համար, ապա Հայաստանն ու հայ ժողովուրդը այլևս որևէ մոտիվացիա չի ունենալու Կրեմլին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին «ցտեսություն» չասելու համար։

Ռուսաստանին պետք է հիշեցնել, որ նա Ղարաբաղում զորք ունի ոչ միայն իր աշխարքաղաքական շահերը սպասարկելու, այլև խաղաղությունը պաշտպանելու համար։

Արցախի վերևում արդեն «Բայրաքթարներ» են թռչում ու ռուսական բանակի վեջին չի։ Հայկական դիրքերի վրա հարձակումներ են լինում` ռուսները չտեսնելու ու չլսելու են տալիս։

Ասեմ ավելին, ռուսները երաշխավորում են, որ ապահովելու են Լաչինի միջանցքի անվտանգությունը` քանի չկառուցվի նոր միջանցքի ճանապարհը, բայց խոստումից կարճ ժամանակ անց անտեսում են այն, որ ադրբեջանցիք Լաչինը ստանալու համար հայկական դիրքերն են ռմբակոծում։

Հասկացանք, որ Կրեմլի գերին ենք դառել, բայց այդ գերության պատճառը Ղարաբաղի հայության պաշտպանությունն է։ Եթե չեն պաշտպանելու` մենք մեր գլխի ճարը տեսնենք։

Հ.Գ. Մեր` ռուսների գերի լինելու պատճառով արևմտյան համարյա որևէ երկիր մեզ ոչ զինամթերք կվաճառի, ոչ բանակի վերապատրաստմանը կօգնի, ոչ էլ ռազմատեխնիկական այլ աջակցություն ցույց կտա»։