Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ լուծումներ փնտրելու համար

Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ լուծումներ փնտրելու համար
Քաղաքականություն / Աշխարհ
22:09, 03 август 2022
Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի և շփման գծի այլ հատվածներում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։ Հայտարարությունը հրապարակվել է ԵՄ-ի պաշտոնական կայքում։

«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս վայրերում։ Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են մարդկային զոհերի և վիրավորների։

Շատ կարևոր է հասնել իրավիճակի ապաէսկալացիայի, պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելու համար:

Եվրամիությունը հավատարիմ է մնում՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար»,- ասված է հայտարարությունում։