Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար. ԱՄՆ պետքարտուղարություն

Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար. ԱՄՆ պետքարտուղարություն
Քաղաքականություն / Տարածաշրջան
08:57, 04 август 2022


ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի և մարդկային կորուստներով ուղեկցվող ռազմական բախումների կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. 
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ինտենսիվ, զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներով ուղեկցված ռազմական գործողություններին: Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ 

Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ: