Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստան-ԵՄ հարաբերություններն առաջվանը չեն լինի. եվրախորհրդարանականների համատեղ հայտարարությունը

Վրաստան-ԵՄ հարաբերություններն առաջվանը չեն լինի. եվրախորհրդարանականների համատեղ հայտարարությունը
Քաղաքականություն / Տարածաշրջան
22:46, 02 апрель 2021
Եվրախորհրդարանի հատուկ հանձնակատար Կրիստիան Դանիելսոնի (նա հանդես է գալիս որպես միջնորդ Վրաստանի իշխանություն-ընդդիմություն բանակցություններում) հետ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները համատեղ հայտարարություն են արել, գրում է aliq.ge-ն։

Նշվում է, որ կոմպրոմիսից հրաժարվելուց հետո Վրաստանի առաջնորդները չպետք է ակնկալեն Եվրամիության հետ նախկին հարաբերությունները: Եվրամիությունը ծրագրում է դադարեցնել Վրաստանին ֆինանսական աջակցությունը: «Խորապես հիասթափված ենք Վրաստանի քաղաքական առաջնորդներից, որոնք չկարողացան համաձայնության գալ` չնայած մեր բոլոր ջանքերին: Սրանում մեղավոր են ինչպես իշխող, այնպես էլ հիմնական ընդդիմադիր թիմերի առաջնորդներն, իսկ հիմնական պատասխանատվությունն իշխող թիմի վրա է»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` Դանիելսոնը Թբիլիսիում էր մարտի 28-31-ը՝ Վրաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն աջակցելու առաքելությամբ, որն ավարտվեց անարդյունք՝ ընդդիմադիր ու իշխող ուժերի հետ մի քանի հանդիպումից հետո: