Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինի այց Հայաստան առայժմ նախատեսված չէ. Պեսկով

Պուտինի այց Հայաստան առայժմ նախատեսված չէ. Պեսկով
Քաղաքականություն
20:06, 04 август 2022
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այց Հայաստան դեռևս նախատեսված չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը մինչև տարվա վերջ կայցելի Հայաստան:

«Հրավեր, իհարկե, կա, բայց ոչ, հիմա հստակ ժամկետներ չկան»,- ասել է Պեսկովը: