Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողով

Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողով
Քաղաքականություն
21:55, 05 август 2022
Ադրբեջանի մահաբեր հարձակումները Լեռնային Ղարաբաղում ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև ագրեսիայի նրա վերջին դրսևորումների անընդունելի շարունակություն։ Այդ մասին ասված է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-յան գրառման մեջ:

«Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- նշված է սենատոր Բոբ Մենենդեսի ղեկավարած հանձնաժողովի գրառման մեջ: