Ռուսաստանի դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման թեմայի մասին

Քաղաքականություն
Ռուսաստանն արդեն սովոր է, որ որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս տարբեր մեղադրանքներով։ Լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով «Իսկանդերների» կիրառման հարցում Ռուսաստանի հասցեին հնչող քողարկված մեղադրանքներին: Փոխանցում է՝ Sputnik Արմենիա-ն:
«Գիտեք, որ կարող են տարբեր կարծիքներ լինել, և մենք էլ սովոր ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ այս կամ այն ենթադրությունները և մեղադրանքներն են հնչեցնում։ Սակայն, կարծում եմ, որ կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և որով էլ պետք է կողմնորոշվել»,– ասել է Կոպիրկինը։