Որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որպեսզի որևէ պահից հետքայլ լինի արտահերթի օրակարգից․ Անի Սամսոնյան

Քաղաքականություն
«Մենք չենք ասել, որ կա պայման, որի դեպքում մենք վարչապետի թեկնածու կառաջադրենք: Մեր միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ վարչապետը հրաժարական կտա, և մենք կգնանք արտահերթ ընտրությունների», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի շուրջ որևէ պայմանավորվածություն չի եղել՝ նրանց և իշխող ուժի մեջ: Միակ պայմանվորվածությունը արտահերթ ընտրություններ անցկացնելն է՝ հստակ սեղմ ժամկետում. «Եվ մենք որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որպեսզի որևէ պահից հետքայլ լինի այս օրակարգից»:
Պատգամավորի խոսքով, կուսակցությունը ցուցակներ պատրաստելու աշխատանքներով դեռ չի զբաղվում և այժմ դա դեռ սխալ է համարում, քանի որ նախևառաջ վարչապետը պետք է հրաժարական տա և հստակ տեսնեն՝ արտահերթ ընտրություններ լինելո՞ւ են, թե՝ ոչ:
Հարցին, թե նրանք կարծում են, որ հնարավոր է որ չլինեն ընտրություններ, Սամսոնյանը պատասխանեց. « Մենք որևէ բան չենք բացառում, սակայն, երբ որևէ մեկի հետ պայմանավորություններ ես ձեռք բերում, կարծում եմ, սխալ խոսակցություններ են՝ սկսել մտածել այն մասին, որ նա կխախտի պայմանավորվածությունը»:
Հարցին, թե ի՞նչ արեց ԼՀԿ-ն այս 2,5 տարում, որ կարծում է կկարողանա ընտրողների այնքան քվե կհավաքել, որպեսզի իշխանություն դառնա, այն դեպքում, երբ անցած ընտրություններում կուսակցությունը ընդամենը կարողացել է հաղթահարել անցողիկ շեմը, Սամսոնայնը պատասխանեց.
«Մենք ասում ենք հետևյալը. յուրաքանչյուր առողջ քաղաքական ուժ, որը գնահատում է իր հնարավորությունները, միշտ ձգտում է առավելագույնին: Մենք չենք գնում այս ընտրություններին մի քանի պատգամավորական տեղ վերցնելու, հետևաբար, մենք բոլոր մեր հնարավորությունները պետք է օգտագործենք»:
Ըստ նրա, այն 47 տոկոս չկողմնորոշված մարդիկ, որոնք այսօր կան և չգիտեն՝ ում են ընտրելու, հիմա յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջադրանքը պետք է լինի այդ մարդկանց համոզելը:
Հարցին՝ չէ՞ որ ԼՀԿ-ին դա չհաջողվեց անել 2018 թվականին, Սամսոնյանը պատասխանեց. «2018 թվականը և 2021 թվականը լրիվ տարբեր տարիներ են, տարբեր քաղաքական իրավիճակներով: Մենք 2018-ին չենք ասել, որ լինելու ենք իշխանություն, քանի որ տեղի էր ունեցել հեղափոխություն և հեղափոխական ուժը պետք է լիներ իշխանություն: Մեր քարոզչության մեջ էլ մենք մարդկանց ասում էինք՝ իշխանությունն արդեն ունի իշխանություն, գնացե՛ք և ընտրե՛ք ընդդիմությանը: Հիմա իրավիճակը լրիվ այլ է»:
Այնուամենայնիվ այժմ իրենց հնարավորությունների պատգամավորը կապում է այն արվելիք աշխատանքներից և առաջարկվող ծրագրից, որը նրանք կներկայացնեն: Քարոզարշավն, ըստ նրա, ունենալու է շատ մեջ որոշիչ դերակատարում:
Հարցին, թե ԼՀԿ-ն ի՞նչ մոտեցումներ ունի, ինչպիսի՞ն է լինելու Թուրքիայի հետ ՀՀ հարաբերությունների դասավորությունը, նա նշեց․ «Ես կարծում եմ, որ մենք այս հարցին պետք է մոտենանք շատ հավասարակշռված կերպով՝ առանց պարզունակ մոտեցումների՝ դուրս գալով «Թուրքիան մեր թշնամին է, կամ մեր թշնամին չէ» պատեկրացումներից: Մենք ունենք արտաքին և ներքին անվտանգության լուրջ խնդիրներ, մենք չենք կարողանում մեր հարաբերությունները կարգավորել մեր բարեկամ երկրների հետ, ուր մնաց մեր հակառակորդ երկրների հետ, ովքեր ամեն օր մեզ ֆիզիկակապես սպառնում են»: