Քաղաքացիակենտրոն
լրատվություն

BBC-ի պարսկական բաժնի անդրադարձը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության վերջին օրերի գործողություններին Իրան-Հայաստան սահմանին

BBC-ի պարսկական բաժնի անդրադարձը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության վերջին օրերի գործողություններին Իրան-Հայաստան սահմանին
Քաղաքականություն
13:38, 12 август 2022
Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստան ի ռազմական ներկայությունը Իրանի և Հայաստանի սահմանի հետևում. 

Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով ավելացել է ռուս սահմանապահների և անցակետերի առկայությունը։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ իրավիճակը Հայաստանի և Իրանի սահմանին «լարված» է, և այդ իսկ պատճառով այս երկրի ուժերը, համաձայնեցնելով Հայաստանի կառավարության հետ, սահմանային անցակետեր են ստեղծել Սյունիքի նահանգի մայրուղու վրա՝ մերձակայքում։ Սյունիքը Հայաստանում Իրանին սահմանակից գավառ է, որով Ադրբեջանի Հանրապետությունը ակնկալում է ավտոմայրուղային և երկաթուղային կապ հաստատել #Նախիջևան ի շրջանի հետ։ 

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը պնդում է, որ ակտիվացել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպիսիք են` հաշիշը, մետամֆետամինը և հերոինը, Իրանից Հայաստան ապօրինի տեղափոխելու ջանքերը։ ՌԴ ԱԴԾ-ն  հայտնել է նաև այն կազմակերպությունների մասին, որոնց անդամների կողմից խախտվել են պաշտոնական սահմանները` դրանց անվանելով «ծայրահեղական և ահաբեկչական»: Այս կազմակերպությունների մասին այլ մանրամասներ չեն հայտնել, սակայն ասվել է, որ 2021 թվականին ռուս սահմանապահները Մեղրիի սահմանային շրջանում Իրանից Հայաստան մուտք գործել ցանկացող երկու անձի են ձերբակալել, որոնք զենք, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք են կրել։ 

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է նաև, որ 2022 թվականի սկզբից մաքսանենգության, անօրինական ներգաղթի և այլ հանցագործությունների կանխարգելման, Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով ստեղծվել են մի շարք սահմանային անցակետեր։ Հայաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Իրանի հետ սահմանին ռուսական այս անցակետերի առկայությունը։ 

Ադրբեջանական Հանրապետությունում և Հայաստանում մի շարք մեկնաբաններ ասել են, որ Ռուսաստանի գործողությունը կարող է լինել Հայաստանի տարածքով Ադրբեջանի Հանրապետության և ծայրամասային Նախիջևանի միջև կապի երթուղի ստեղծելու ծրագրի մի մաս: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայն՝ այս երթուղու վերաբացումը համահունչ է Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի համաձայնագրին, որով ավարտվեց 2020թ. հայ-ադրբեջանական պատերազմը։ Այս տրանսպորտային երթուղու մոնիտորինգի պատասխանատվությունը կրելու է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը, իսկ տարածքը, որը ծառայելու է որպես երթուղային միջանցք, Ադրբեջանը պնդում է անվանել «Զանգեզուրի միջանցք»։ 
Նախկին Խորհրդային Միությունում կառուցված այս ճանապարհը ցամաքային Ադրբեջանին կապել է Նախիջևանի հետ։ Այն անցնում է Հայաստանի և Իրանի սահմանով, ինչպես նաև Մեղրիով, և փակ է մնացել 1990-ականների սկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության պատճառով: Երևանը պնդում է, որ պետք է պահպանի ճանապարհի ինքնիշխանությունը, մինչդեռ Բաքուն փնտրում է արտատարածքային կարգավիճակ՝ ի դեմս Ռուսաստանի կողմից վերահսկվող Լաչինի միջանցքին, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղին: 

Իրանի նախազգուշացումը 

Հայաստանի հարևան Իրանը այս տարվա մարտին պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի Հանրապետության հետ՝ կառուցելու 55 կմ երկարությամբ ավտոմայրուղի, ըստ որի՝ Ադրբեջանի Հանրապետության Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտին և Նախիջևանի շրջանը կմիացվեն։ 

Իրանի տարածքով անցնող մայրուղի 

Հայաստանը գտնվում է այս միջանցքի նպատակակետի և սկզբնաղբյուրի մեջտեղում, և Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի օգնությամբ նախատեսում է ցամաքային ճանապարհով միացնել Նախիջևանը Ադրբեջնի հետ՝ շրջանցելով Հայաստանի տարածքը։ Իրանը պաշտոնապես դեմ է Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխությանը և հրապարակայնորեն զգուշացրել է Թուրքիայի նախագահ և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դաշնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պարոն Էրդողանի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ ողջունել է Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի Հանրապետության տարածք, բայց միևնույն ժամանակ զգուշացրել է. «Եթե կա արգելափակման քաղաքականություն Իրանի և Հայաստանի միջև սահմանի վերաբերյալ, Իսլամական Հանրապետությունը կհակազդի դրան», քանի որ այս սահմանը հազարավոր տարիների հաղորդակցության ճանապարհ է։ 

Ի՞նչ են ասում հայ և ադրբեջանցի մեկնաբանները. 

Armenian Report կայքը այս առնչությամբ գրում է.«Բոլորը լավ գիտեն, թե որն է այս գործողության նպատակը՝ ռուսների ու ադրբեջանցիների կողմից, այսպես կոչված, Զանգեզուրի անցակետի բռնի բացումն է։ «Պատահական չէ, որ անցակետերը հայտնվել են հիմա. ըստ երևույթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին Սոչիում պայմանավորվել են ամեն ինչի շուրջ»։ Հայաստանի Ազգային Ժողովրդավարական Բևեռի Շարժման անդամ Վահե Գասպարյանը( խումբը նախկինում հայտնի էր «Սասնա ծռեր» անվամբ), ասել է, որ մտահոգված է Մեղրիի միջանցքի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությամբ։ «Ռուսաստանը՝ մահացող կայսրությունը, որը մեկուսացված է ամբողջ աշխարհի կողմից, խիստ կարիք ունի Զանգեզուրի լեռնանցքին, որը Թուրքիայի հետ ցամաքային կապող օղակ է, որով ՌԴ-ն կշրջանցի պատժամիջոցները, իսկ Թուրքիան Ռուսաստանի վերջին և միակ հույսն է»։

Հունիսի 9-ին Երևան կատարած այցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ սահմանը հատելու «դյուրացված» մեթոդներ կկիրառվեն Ադրբեջանի Հանրապետությունը և Նախիջևանի ծայրամասը Հայաստանի տարածքով կապող երկաթուղու և մայրուղու վրա։ Նա այլ մանրամասներ չի հայտնել, սակայն ասել է, որ «դյուրացված ընթացակարգը» չի նշանակում, որ երթուղին չի լինելու Հայաստանի ինքնիշխանության ներքո։ 

ԱՄՆ-ում բնակվող հայ քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանն ասում է, որ ռուս սահմանապահների գործողությունը «ուղղված էր Զանգեզուրի անցակետը մեզնից բաժանելուն»: «Ռուսական անցակետերը նույնպես այնպես են կառուցված, որ ստեղծում են Հայաստանի երկշերտ պաշտպանություն Իրանի դեմ՝ Հայաստանի միակ կենսական զարկերակը հանդիսացող երկրից և միակ գերտերությունից, որի շահերը Սյունիքում համընկնում են Հայաստանի շահերի հետ»։ Չիբուխչյանն ասել է նաև, որ Ադրբեջանական Հանրապետության քաղաքական փորձագետ Կամսուդ Նուրիևը նույնպես ասել է, որ Պուտինն ու Էրդողանը օգոստոսի 5-ին Սոչիում կայացած հանդիպմանը պայմանավորվել են Զանգեզուրի անցակետի բացման շուրջ։

Թարգմանությունը՝ իրանագետ Ռուբիկ Մինասյանի

Նյութի հղումը՝ bbc.com