Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը դատարանի թույլտվությամբ մեկնել է Մոսկվա նախընտրական հարցազրույցներ ու հանդիպումներ ունենալո՞ւ

Քոչարյանը դատարանի թույլտվությամբ մեկնել է Մոսկվա նախընտրական հարցազրույցներ ու հանդիպումներ ունենալո՞ւ
Քաղաքականություն
18:45, 05 апрель 2021
Մի քանի օր առաջ մամուլում տեղեկություններ եղան, որ «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի սկզբին մեկնել է Մոսկվա՝ «Սիստեմայի» խորհրդի հերթական նիստին մասնակցելու։ Սակայն այսօր հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հարցազրույց է տվել ռուս հաղորդավար Վլադիմիր Պոզներին, եւ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Պոզներին տված հարցազրույցում հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքի առաջնորդի կարգավիճակում։  

Civic.am-ի հետ զրույցում Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, հաստատելով Քոչարյանի այցը Մոսկվա, ասաց, որ նախկին նախագահը Մոսկվա է մեկնել դատարանի թույլտվությամբ։

Հիշեցնենք, որ դեռ մարտի 31-ին մենք հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական  հանդիպում է ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ 

Ստացվում է՝ Քոչարյանը դատարանի որոշմամբ Մոսկվա էր մեկնել ոչ միայն «Սիստեմայի» խորհրդի նսիտին մասնակցելու, այլ ավելի քաղաքական հանդիպումներ ունենալու եւ Պոզներին նախընտրական հարցազրույց տալու նպատակով։

Գեղամ Ադյան