Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ նախագահը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի ներդրումը Հայրենիքի անվտանգության ապահովման գործում

ԱՀ նախագահը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի ներդրումը Հայրենիքի անվտանգության ապահովման գործում
Քաղաքականություն
20:08, 05 апрель 2021
Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման և հայ-եզդիական միասնական կամավորական ջոկատի անդամներին՝ շարժման ղեկավար Այսեր Իսայանի գլխավորությամբ, տեղեկանցնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Արցախի նախագահը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և եզդիները ծանր պահերին միշտ եղել են Հայաստանի ու Արցախի կողքին: 

Արայիկ Հարությունյանը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի ներդրումը Հայրենիքի անվտանգության ապահովման գործում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը գնալով կդառնա էլ ավելի ամուր ու բազմակողմանի: