Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի ոճրագործները կանգնելու են պատասխանատվության առաջ, կասկած չունենաք. Արման Բաբաջանյան

Մարտի 1-ի ոճրագործները կանգնելու են պատասխանատվության առաջ, կասկած չունենաք. Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
19:32, 06 апрель 2021
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 

«Գործող իշխանությունը տապալել է երկրում իրավական քաղաքականությունը: Այս մեծագույն ձախողման համար ոլորտի մի շարք պատասխանատուներ պետք է արդեն ազատված լինեին պաշտոններից:
 
Առաջիկա ընտրություններից հետո ձևավորվելիք նոր քաղաքական միջավայրում միայն հնարավոր է հիմնավորապես սկսել դատական, դատախազական, ԱԱԾ, քննչական մարմինների և ոստիկանության առողջացմանն ուղղված բարեփոխումների մեծ փաթեթը: Գործող դատական և իրավապահ մարմինները սպառնալիք են պետության անվտանգությանն ու կենսունակությանը:

Մարտի 1-ի ոճրագործները կանգնելու են պատասխանատվության առաջ: Կասկած չունենաք: 

Հայաստանի պետականության հակառակորդներն ու թշնամիները կրելու են իրենց արժանի պատիժը:

Չի կարող բանակի, ուժային կառույցների և օլիգարխիայի հանցավոր համաձայնությամբ ընտրությունները կեղծելու և իշխանությունը բռնի պահելու համար 10 խաղաղ ցուցարարի սպանությունը անպատիժ մնալ:  

Հոդվածը հանցավոր համաձայնությամբ վերացրիք, հանցանքը, տեղի ունեցած հրեշավոր իրադարձությունը մեր հիշողությունը չեք կարող ջնջել»: