Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ր ուժերի հետ է դաշինք կազմելու Քոչարյանը. «Հրապարակ»

Ո՞ր ուժերի հետ է դաշինք կազմելու Քոչարյանը. «Հրապարակ»
Քաղաքականություն
11:09, 07 апрель 2021
«Հրապարակ» թերթը գրում է. 

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ռուսական առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով՝ գլխավորելու է 2 կամ 3 կուսակցությունների նախընտրական դաշինքը՝ չնշելով, թե որ ուժերի մասին է խոսքը։

Որոշ տեղեկություններով՝ մեկը ՀՅԴ-ն է, երկրորդը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նորաստեղծ «Վերածնվող Հայաստանը», որի վարչության կազմում են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը, Տաթեւի նախկին քաղաքապետ Մուրադ Սիմոնյանը։ Երրորդը կարող է լինել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», որի հետ բանակցություններ են ընթանում։ Ցուցակում կընդգրկվեն նաեւ այլ ուժերի ներկայացուցիչներ։