Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության գրավականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն է». Չավուշօղլու

«Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության գրավականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն է». Չավուշօղլու
Քաղաքականություն
13:36, 23 август 2022
«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները չորս զրույց են անցկացրել: Խոսքը հարաբերությունների աստիճանական կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես է եկել հանուն երկարաժամկետ խաղաղության Հարավային Կովկասում։ Այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման և այլն մասին է։

Առևտրի ոլորտում ևս որոշակի ջանքեր են ձեռնարկվել»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Haber Global հեռուստաալիքի եթերում։ 

Միաժամանակ թուրք նախարարը սուբյեկտիվ է անվանել Անկարայի և Երևանի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներից առանձին ընկալելու փորձերը:

«Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության գրավականը Հայաստանի և Ադրբեջանի միջև մասշտաբային խաղաղության համաձայնագիրն է։ Բաքուն հնչեցրել է իր նախաձեռնությունները, որոնց Երևանը չի պատասխանել։ Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որը պետք է սկսի  աշխատանքը։ Խոսքը նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Սակայն Հայաստանում մտահոգված են այս հարցում։ Երևանը պետք է որոշի՝ ուզո՞ւմ են արդյոք իրենք խաղաղություն»,- շարունակել է թուրք նախարարը։ 

Չավուշօղլուի խոսքով՝ երկու տարի անց հայկական զորքերը դեռ չեն լքել «Ադրբեջանի տարածքը»։

«Կարգավորման գործընթացում Հայաստանի ոչ անկեղծ լինելը ակնհայտ է բոլորին։ Երևանը պետք է իմանա, որ Անկարան Բաքվից թաքնված ծրագրեր չունի: Մենք հանդես ենք գալիս հանուն խաղաղության»,- ամփոփել է Չավուշօղլուն։