Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չնայած վարչապետը մեկնել է Մոսկվա, ՀՓՇ-ի եւ «ՎԵՏՕ»-ի կանայք փորձում էին ներխուժել կառավարության շենք՝ վիրավորելով ոստիկաններին

Չնայած վարչապետը մեկնել է Մոսկվա, ՀՓՇ-ի եւ «ՎԵՏՕ»-ի կանայք փորձում էին ներխուժել կառավարության շենք՝ վիրավորելով ոստիկաններին
Քաղաքականություն
14:37, 07 апрель 2021
Չնայած հայտնի էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով Մոսկվա է մենկում՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՎԵՏՕ-ի և ՀՓՇ կանայք, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, այսօր որոշել էին կառավարության դիմաց պահանջել նրա հրաժարականը՝ փորձելով ներխուժել կառավարության շենք։ Թե ում էին ուզում հանդիպել կառավարությունում, դժվար է ասել։ 

Մինչ այդ ՎԵՏՕ-ի կանայք կարմիր մեխակներ եւ ձվեր էին նետում կառավարության շենքի եւ ոստիկանների վրա․ որից հետո ցուցարարների եւ ոստիկանների միջև հրմշտոց ու բախում եղավ, երբ ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը եւ մուտք գործել կառավարության շենք։ Կանանց մեջ էր նաև ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, որին նույնպես ոստիկանները փորձեցին բերման ենթարկել։ 

Երբ ոստիկանական պատը թույլ չտվեց կանանց իրագործել ծրագրածը, հավաքված կանայք ամենավերջին բառերով վիրավորեցին իրենց առաջ կանգնած ոստիկաններին։ 

Ի վերջո, ոստիկանները բերման ենթարկեցին նրանց, որից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցի դեպի ոստիկանության բաժին։