ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահի նշանակմամբ մենք ձգտում ենք հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղ կարգավորման. Պետդեպը՝ Բաքվին

Քաղաքականություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը չի ընդունել Բաքվի քննադատությունը պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության առնչությամբ՝ Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի և Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:
«...Պետքարտուղարը դեսպան Ռիքերին նշանակել է Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, որպեսզի ընդգծի մեր հակվածությունը Հարավային Կովկասում խաղաղության աջակցմանը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի առաջին տեղակալ Վեդանթ Փաթելը:
«Որպես երկիր՝ մենք ձգտում ենք աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը երկկողմ, բազմակողմ հիմքերով և համախոհ գործընկերների հետ համագործակցությամբ՝ հասնելու համար երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»,- հավելել է Փաթելը:
Նա նշել է, որ Ռիքերի ընտրությունը ընդգծում է նաև ԱՄՆ-ի հավատարմությունը Ժնևի միջազգային խորհրդակցություններին Վրաստանի հարցով, «որտեղ մենք պատրաստվում ենք շարունակել պահանջել Ռուսաստանից պատասխանատվություն պարտավորությունների համար, որ ստանձնել է 2008 թվականի հրադադարի համաձայնագրի շրջանակներում»։
Դեսպան Ռիքերը կներկայացնի ԱՄՆ-ն ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբում, այնպես էլ Ժնևի միջազգային խորհրդակցություններում, ընդգծել է Փաթելը։