Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժը ստում է ու դա պարզ, ապացուցելի սուտ է․ Ալեքսանյան

ՔՊ հանրային կապերի համակարգողը տեսանյութ է հրապարակել, որում հատվածներ են Սերժ Սարգսյանի երկու հարցազրույցներից։ Առաջինը՝ Արմնյուզին այս օրերին տված հարցազրույցն է, որում Սարգսյանն ասում է, որ իրենք չեն բանակցել ինչ-որ բան տալու շուրջ, այլ բանակցել են նրա շուրջ, թե ինչ են ստանալու, իսկ երկրորդ մասում դեռ նախագահության տարիներին ռուս հաղորդավար Կիսիլյովին տրված հարցազրույցն է, որում Սարգսյանն ասում է, որ ինքը մի քանի անգամ հայտնել է, որ հայկական կողմերը պատրաստ են ադրբեջանական յոթ շրջանները թողնելուն ու դուրս գալուն, սակայն Ալիևը ամեն անգամ նոր պահանջներ է առաջ քաշել։