Ռուսաստանն ու Հայաստանը լիակատար իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը. հնարավոր է ԱԹՍ-ներ ներմուծվեն ՀՀ

Քաղաքականություն
Ռուսաստանն ու Հայաստանն լիակատար իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:
«Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն՝ բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին և ամբողջությամբ»,- նշել է Ռեշետնիկովան:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը կշարունակվի հաստատված կարգով։ «Ինչ վերաբերում է նոր գործարքներ կնքելու հնարավորությանը, ապա այդ հարցերի ուսումնասիրությունը կիրականացվի պլանային եղանակով»,- հավելել է նա:
ՌՏՀԴԾ-ից նաև չեն բացառել ՀՀ-ին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ «Այսօր մենք առաջարկում ենք արտահանման համար մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես՝ «Օրիոն-Է» երկարատև թռիչքի հետախուզական համալիրը: Հայկական կողմից համապատասխան դիմումի առկայության դեպքում պատրաստ ենք այն դիտարկել սահմանված կարգով»,- ասել է նա: