Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհում կա բևեռ, որը ցույց է տալիս, որ արցախյան խնդիրը լուծված չէ. տեսանյութ․ 1in.am

Բայդենի վերադարձով ԱՄՆ-ում ավելի լայն ընդգրկվածությամբ քաղաքականություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով ԵԱՀՄ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահողի նշանակմանը:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի խնդիրն է փորձել համադրել մեր շահերը․ «Աշխարհում կա բևեռ, որը ցույց է տալիս, որ արցախյան խնդիրը լուծված չէ: ՌԴ-ն որևէ հեռանկար չի ներդնում արցախյան խնդրի կարգավորման համար: Արցախը մաս-մաս հանձնվում է, իսկ ՌԴ-ն որևէ պարտավորվածություն չի կատարում, ընդհակառակը նպաստում է: Շուշիի և Հադրութի հարցը կլուծվի Արցախյան խնդրի կարգավորմամբ»: Բրյուսելյան հանդիպումը քաղաքագետը հերթական է համարում․« Բրյուսելյան և մոսկովյան ձևաչափերը ընթանում են զուգահեռ, բայց փորձում են հատվել: Խաղաղության հանձնաժողովը կրկին չի ձևավորվի, այն կմնա թղթի վրա»: