Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր հանցագործ իշխանությունից ազատվելու միակ միջոց դարձած հեղափոխությունը հակաղարաբաղյա՞ն էր. Արման Բաբաջանյան

Ձեր հանցագործ իշխանությունից ազատվելու միակ միջոց դարձած հեղափոխությունը հակաղարաբաղյա՞ն էր. Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
16:53, 14 февраль 2021
ԱԺ անկախպատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին հարցազրույցում արտահայտած մտքերին։

«Հոկտեմբերի 27-ը հակաղարաբաղյան ահաբեկչական ակտ չէր,
Քաղաքական սպանությունները, հետապնդումները, բանտարկությունները հակաղարաբաղյան չէին,
Հայ ժողովրդին պարտադրված ձեր երկուսի իշխանությունը հակաղարաբաղյան չէր,
Մարտի 1-ը հակաղարաբաղյան սպանդ չէր,
Հայ-թուրքական արձանագրությունները հակաղարաբաղյան չէին,
2011թ․ Կազանում Լավրովի պլանին տված համաձայնությունը հակաղարաբաղյան չէր,
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից հրաժարումը հակաղարաբաղյան չէր,
Գազային խայտառակ պայմանագրով Հայաստանն ընդմիշտ ու անդառնալի էներգետիկ կախվածության տակ դնելը հակաղարաբաղյան քայլ չէր,
Երևանում գողերի հավաքներ կազմակերպելը հակաղարաբաղյան չէր,
Գողական հակումները, գողական ռազբորկաներին մասնակցելը, գողական բազառներ լուծելը հակաղարաբաղյան չէր,
Քրեաօլիգարխիկ համակարգի արմատավորումը հակաղարաբաղյան չէր,
Ընտրություններում ցանկացած տոկոս խփելու մասին հայտարարությունը հակաղարաբաղյան չէր,
Երկրում Սասնա ծռերի ապստամբության պատճառ դարձած իշխանություն ձևավորելը հակաղարաբաղյան չէր,
Ձեր հանցագործ իշխանությունից ազատվելու միակ միջոց դարձած հեղափոխությունը հակաղարաբաղյա՞ն էր»,- ասված է պատգամավորի գրառման մեջ։