Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը

Մահացել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը
Քաղաքականություն
00:44, 31 август 2022
Մահացել է ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Նա 91 տարեկան էր: Ria Novosti գործակալությանը Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից հայտնել են, որ Գորբաչովը  մահացել է օգոստոսի 30-ի երեկոյան ծանր և երկարատև հիվանդությունից հետո:

Գորբաչովը եղել է ԽՄԿԿ Կենտկոմի վերջին գլխավոր քարտուղարը. նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1985-1991 թվականներին։ 1980-ականների վերջերին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ, իսկ 1990-1991թթ.՝ ԽՍՀՄ նախագահ։ 1990 թվականին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։