Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները

Քննարկվել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները
Քաղաքականություն
20:30, 14 февраль 2021
Փետրվարի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց արտահանումներով  զբաղվող իրանական «Exe Start Out» ընկերության կառավարիչների խորհրդի նախագահ Համիդ Ռեզա Բոնյադիին, ընկերության տնօրեն Հաջար Սաիդինեժադին և ընկերության այլ պատասխանատուների, հայտնում են Իրանում Հայսատանի դեսպանատնից։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Իրան տնտեսկան հարաբերությունների ներկա վիճակին, զարգացման հնարավորություններին և «Exe Start Out» ընկերության կողմից Հայաստանում  ներկայացուցչության հիմնադրմանը վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել «Exe Start Out» ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ տեղում տնտեսական ծրագերի քննարկման նպատակով։