Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ գլխավոր դատախազը Երևանից ուղևորվել է Բաքու

ՌԴ գլխավոր դատախազը Երևանից ուղևորվել է Բաքու
Քաղաքականություն
22:33, 08 апрель 2021
Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Երևանից ուղևորվել է Բաքու, որտեղ նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի գլխավոր դատախազ Քյամրամ Ալիևի հետ. այս մասին տեղեկացնում է ՌԴ գլխավոր դատախազությունը:

Կրասնովն այսօր Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

Վարչապետի հետ հանդիպմանը ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: Կրասնովն ընդգծել է, որ այդ ուղղությամբ իր ջանքերը կրում են շարունակական բնույթ և կանի ամեն ինչ՝ խնդրի լուծման նպատակով: