Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հասարակության շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ. «Իմ քայլը» հանդիպել է Փաշինյանին

Հասարակության շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ. «Իմ քայլը» հանդիպել է Փաշինյանին
Քաղաքականություն
09:44, 07 февраль 2021
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Խմբակցությունից հայտնում են, որ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:

«Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում», - ասված է հաղորդագրության մեջ։