ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Երևանում է. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Քաղաքականություն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում։
Դեսպանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տևական խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռիքերը այցելելու է նաև Ադրբեջան ու Վրաստան, սա դեսպանի առաջին ուղևորությունն է նոր պաշտոնում։