Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե Մուրադովն ասում է՝ պրովոկացիա է եղել, պետք է պարզաբանի՝ ինչի համար էր ինքնաթիռով գնացել Բաքու, ինչու միայնակ վերադարձավ»

«Եթե Մուրադովն ասում է՝ պրովոկացիա է եղել, պետք է պարզաբանի՝ ինչի համար էր ինքնաթիռով գնացել Բաքու, ինչու միայնակ վերադարձավ»
Քաղաքականություն
18:51, 09 апрель 2021
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցածին, երբ փաստացի վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել էր վերադարձնել գերիներին, ասաց, որ գերիների վերադարձի շուրջ զրույցը տեղի է ունեցել հրապարակային՝ Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև, դրան հաջորդել է հեռախոսազրույց Պուտինի և Ալիևի միջև ու Ադրբեջան է մեկնել ինքնաթիռ, որը պետք է բերեր գերիներին։

«Համենայն դեպս, եթե Մուրադովն ասում է, թե պորվոկացիա է եղել, ապա պետք է պարազաբանի, թե որն է պրովոկացիան։ Պետք է պարզաբանվի, թե ինչի համար էր ինքնաթիռը գնացել Բաքու, ինքը ինչու էր գնացել, ինչու միայնակ վերադարձավ։ Իսկ եթե սովորական աշխատանքային այց է եղել, ապա ինքը կարող էր երեկ, երբ ինքնաթիռը դեռ չէր մեկնել, տեղյակ պահել, պարզաբանել, որ գերիների վերադարձի հարց չկա և իրենք այլ առաքելությամբ են մեկնում Ադրբեջան։ Այդ պարագայում նման աղմուկ չէր լինի»,- ընդգծեց Սաֆարյանը՝ ավելացնելով, որ ինքը համոզված է, որ Ռուսաստանում ուրախ չեն, որ Ալիևը չի կատարում իր խոստումը։ 

«Բացի դա՝ ինձ չի թվում, որ Ռուսաստանում չեն հասկանում, որ այսպիսով մեծ հարված է հասցվում նաև ռուսական խաղաղապահությանը»,- եզրափակեց Սաֆարյանը։
 
Արփի Հարությունյան