Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն այլևս չի մտածում Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին. Politico

ԵՄ-ն այլևս չի մտածում Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին. Politico
Քաղաքականություն
21:28, 08 сентябрь 2022
ԵՄ-ն այլևս չի մտածում Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին՝ հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

ԵՄ մի բարձրաստիճան պաշտոնյա նշել է, որ  պատժամիջոցների ամեն մի առանձին փաթեթի հաստատումը դժվարանում է: Նրա խոսքով՝ մտավախություն կա, որ Հունգարիան կարող է արգելափակել ապագա պատժամիջոցների փաթեթի մասին որոշումը։ Բացի դրանից՝ դժվար է դառնում գտնել այնպիսի միջոցներ, որոնք ավելի շատ կվնասեն Ռուսաստանին, քան ԵՄ-ին։

«Մենք կարող ենք բախվել «դժգոհության ձմռանը»: Ներկա էներգետիկ ճգնաժամն անհանգստացնում է բոլոր քաղաքական առաջնորդներին, քանի որ նրանք վախենում են դրա քաղաքական հետևանքներից: Շատ երկրներում կառավարությունների գոյատևման խնդիր կա»,- ասել է ԵՄ պաշտոնյան:

Այնուամենայնիվ, ըստ մեկ այլ դիվանագետի, մի շարք երկրներ դեռ աջակցում են պատժամիջոցների հետագա հնարավոր փուլին: Նրանք առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ռուսական ատոմային արդյունաբերության, կրիպտոարժույթի և այլ տեխնոլոգիաների դեմ։