Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Քաղաքականություն
20:09, 09 апрель 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին. հաղորդում են փոխվարչապետի գրասենյակից:


Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի և Արցախյան պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը, առաջացած հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:


Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես` տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի շուրջ: