Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Արցախի խնդիրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Արցախի խնդիրը
Քաղաքականություն
21:16, 09 апрель 2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

Հաղորդագրության համաձայն՝ մանրամասն քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցեր։ Բացի այդ, անդրադարձ է եղել մի շարք միջազգային հրատապ թեմաների, այդ թվում՝ Սիրիայում ու Լիբիայում տիրող իրավիճակին։ Էրդողանի խնդրանքով Պուտինը նաև ներկայացրել է ռուսական դիրոքորոշումը ուկրաինական ճգնաժամի հետ կապված։ Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը։

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը՝ իրավիճակի հետագա կայունացման, 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների աստիճանական իրականացման գործում։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ վերջին շփումների արդյունքների մասին։ Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածների վերականգնման աշխատանքների ակտիվացման մասին»,- ասվում է հաղորդագրությունում։