Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանն այցելել է Վաշինգտոնի Ազգային պաշտպանության համալսարան, քննարկել ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

Սուրեն Պապիկյանն այցելել է Վաշինգտոնի Ազգային պաշտպանության համալսարան, քննարկել ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր
Քաղաքականություն
21:18, 09 сентябрь 2022
Այց ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան. ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում  է ՀՀ պաշտապնության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Սեպտեմբերի 8-ին,  ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում, այցելել եմ Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում եմ ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են   ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ 

Կարևորել եմ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի միջև համագործակցության զարգացումը ոչ միայն տարբեր դասընթացների կազմակերպման, այլև կրթական ծրագրերի և դասավանդման մեթոդաբանության մշակման ուղղությամբ։ 

Գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենը, իր հերթին, հավաստել է իր պատրաստակամությունը` նպաստել ռազմական կրթության ոլորտում երկու համալսարանների միջև կապերի ամրապնդմանն ու գործակցության շրջանակի ընդլայնմանը։