Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերի կարգավորմանն աջակցելու նպատակով ԱՄՆ-ը կշարունակի նարգրավվածությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է ԵՄ-ն․ Ռիկեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերի կարգավորմանն աջակցելու նպատակով ԱՄՆ-ը կշարունակի նարգրավվածությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է ԵՄ-ն․ Ռիկեր
Քաղաքականություն
14:21, 10 сентябрь 2022
Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերը ս․թ․ սեպտեմբերի 8-10-ը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Դեսպան Ռիկերը վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան խթանելու հարցում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերի համապարփակ և խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները կշարունակի նարգրավվածությունը  երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը։