Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանեցյանի նախընտրական շտաբը կղեկավարի Իշխան Զաքարյանը. «Ժամանակ»

Վանեցյանի նախընտրական շտաբը կղեկավարի  Իշխան Զաքարյանը. «Ժամանակ»
Քաղաքականություն
11:23, 10 апрель 2021
«Ժամանակ» թերթը գրում է.

«Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ նախկին փոխխոսնակ Իշխան Զաքարյանը հնարավոր է, որ այս ընտրություններում ղեկավարի Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության նախընտրական շտաբը:


Նա նախընտրական շտաբ գլխավորելու փորձ ունի. 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավորում էր ԲՀԿ նախընտրական շտաբը: 2018թ. իշխանափոխությունից հետո Իշխանն անցել էր ջրի հատակը, և հիմա, կարծես թե, որոշել է կրկին մասնակցել քաղաքական գործընթացներին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: