Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գերատեսչությունների միջև

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գերատեսչությունների միջև
Քաղաքականություն
22:22, 12 сентябрь 2022
Սեպտեմբերի 12-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտան:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռումինական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, և գոհունակությամբ ընդգծել երկկողմ քաղաքական երկխոսության ներկա մակարդակը:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Հայկական կողմը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի իրականացրած ջանքերը:

Խորհրդակցությունների ավարտին Յուլիան Ֆոտային ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարար Միրզոյանը կարևորել է հայ-ռումինական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև փոխադարձ պաշտոնական այցերը, որոնք նպաստում են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը: Զրուցակիցներն քննարկել են հայ-ռումինական փոխգործակցության ամրապնդման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում։