Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միրզոյանը Լավրովին տեղեկացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջան ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին

Միրզոյանը Լավրովին տեղեկացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջան ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին
Քաղաքականություն
07:44, 13 сентябрь 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը զրուցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

Հիշեցնենք՝ ՊՆ հաղորդմամբ՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Սեպտեմբերի 13-ի ժամը 04:00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։