Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Թանկյանը ԱՄՆ նախագահին ու պետքարտուղարին կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

Սերժ Թանկյանը ԱՄՆ նախագահին ու պետքարտուղարին կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը
Քաղաքականություն / Հասարակություն
15:03, 10 апрель 2021
«Այո՛ դա ցեղասպանություն է» խնդրագիրը ստորագրելու կոչով տեսաուղերձ է հրապարակել նաև հայազգի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը:


«Խնդրում եմ միանալ «Այո՛ դա ցեղասպանություն է» (YesItsGenocide.org) արշավին, որով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել է Կոնգրեսը 2019-ի դեկտեմբերին: Ցանկանում ենք, որ Ջո Բայդենը, ի տարբերություն ԱՄՆ նախկին ղեկավարների, այսուհետև այն անվանի ցեղասպանություն»,-հայտարարել է Սերժ Թանկյանը: