Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Քաղաքականություն
20:50, 13 сентябрь 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը առանձին հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բլինկենը հաղորդել է պաշտոնական Վաշինգտոնի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտական գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին հայտնել Է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

Բլինկենը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները և հայտարարել, որ Վաշինգտոնը պնդելու է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ մասին ասվում է ԱՄՆ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ, հաղորդում է Reuters գործակալությունը։